ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.11.2020 | 00:01

Հո­րից ա­մա­չե՛ք պոռն­կու­թյան հա­մար, բոզ կնոջ ե­րե­սին նա­յե­լու հա­մար, ազ­գա­կա­նից ե­րես թե­քե­լու հա­մար, մե­կի բա­ժի­նը կամ նրան տր­վա­ծը խլե­լու հա­մար, ա­մուս­նա­ցած կնո­ջը ակ­նա­պիշ նա­յե­լու հա­մար, նրա սպա­սու­հուն հե­տամ­տե­լու, ա­ռա­վել ևս նրա ան­կող­նուն մո­տե­նա­լու հա­մար։ Ա­մա­չի՛ր բա­րե­կամ­նե­րին նա­խա­տին­քի խոս­քեր ա­սե­լու հա­մար և տա­լուց հե­տո մի՛ հան­դի­մա­նիր, ա­մա­չի՛ր նրան­ցից քո լսած խոս­քե­րը կրկ­նե­լու և նրանց գաղտ­նիք­նե­րը հրա­պա­րա­կե­լու հա­մար։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 41. 21...25-28

Դիտվել է՝ 6181

Մեկնաբանություններ